ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ռուսական զինանոցն ընդդեմ «Patriot»-ի

Ռուսական զինանոցն ընդդեմ «Patriot»-ի
19.05.2023 | 22:20

«Military Watch Magazinе» պարբերականը գրում է, որ մայիսի 16-ին Կիևում տեղակայված ամերիկյան հակաօդային պաշտպանության «Patriot» համակարգերից ռուսական «Կինժալի» ուղղությամբ արձակվել է 32 հրթիռ, որոնցից և ոչ մեկը նպատակակետին չի հասել։ Ըստ էության, ամերիկյան պարբերականը վերահաստատում է ռուսական ԶՈՒ-ի հաղորդած նախնական վարկածը։

Ասվում է, որ ամերիկյան ՀՕՊ-ի արձակած հրթիռների ողջ փաթեթը կազմել է 96 մլն դոլար և՝ անարդյունք։ Ավելին, ինպես վերահաստատում է պարբերականը, ռուսական հրթիռներին հաջողվել է խոցել նաև հակաօդային հրթիռային 5 համակարգ։

Պարբերականը նաև հավելում է, որ այս ամենը անակնկալ չի եղել, քանի որ մինչ այդ «Patriot»-ը առիթ է ունեցել առնչվելու «ավելի համեստ» հնարավորություններ ունեցող հրթիռների հետ, քան այն, որն առկա է ռուսական զինանոցում։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 5521

Մեկնաբանություններ